Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Որոշ ժամանակ առաջ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մեծ պաթոսով գրել էր, որ Հայաստանում կառավարման ոլորտում ԽԾԲ-ի համակարգին վերջ են տալու։ Էլ ֆսյո, այդպիսի բան չի լինելու։ Առիթը Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի գլխավոր բժիշկ Արա Մինասյանին (ով ՍՍ-ի խնամին է) աշխատանքից ազատելն էր։
Հիմա պարզվում է, ԽԾԲ-ի դեմ աննկուն մարտիկ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որտեղ կարողացել է իր ընկերներին է նշանակել գլխավոր բժիշկների և այլ ղեկավար պաշտոններում։
Փաստորեն՝ «մեր դեմ խաղ չկա»-ն ա, էլի․ մենք կանոններ ենք թելադրում, բայց դրանք մեզ չեն վերաբերում, ինչ կուզենք, կանենք։
Դեռ ընդամենը 4.5 ամիս է իշխանությունն իրենց ձեռքում։ Մարդ վախենում է մտածել, թե ինչ է լինելու, երբ սրանք ոտքները մի քիչ էլ պնդացնեն։