Կարողացա՞վ, հմու՞տ էր, թե երկրում իսկապես հեղափոխական իրադրություն էր հասունացել. Հրանուշ Խառատյան
Advertisement 1000 x 90

Կարողացա՞վ, հմու՞տ էր, թե երկրում իսկապես հեղափոխական իրադրություն էր հասունացել. Հրանուշ Խառատյան

Հրանուշ Խառատյանի հրապարակումը.

«Նիկոլը մենակ չարեց հեղափոխությունը», «մենք ենք արել հեղափոխությունը» և այլ այս կարգի բոլորիս հասկանալի արտահայտություններ կարդալիս հիշում եմ կենցաղային մեկ անեկդոտ:

Մեկը ռեստորանում ձիթապտուղ է պատվիրում, փորձում է պատառաքաղով բռնել՝ հատիկները «փախչում են»: Մի քանի անհաջող փորձերից հետո կանչում է մատուցողին և դժգոհում՝ «էս ինչ եք բերել, չեն բռնվում»: Մատուցողը պատառաքաղով հանգիստ «բռնում» է ձիթապտղի հատիկը և ուտում: Այցելուն՝ մի փոքր «նեղացած, -«հա դե, ես հոգնեցրի, Դուք բռնեցիք»:

Հիմա մենք ենք՝ շատերս «նեղացել ենք», որ մենք տարիներ շարունակ տարբեր ձևերով «հոգնեցնում էինք» այս ու այն կողմ «փախչող» հեղեփոխությունը, Նիկոլն եկավ ու «վերցրեց»: Կարողացա՞վ, հմու՞տ էր, թե երկրում իսկապես հեղափոխական իրադրություն էր հասունացել, այսինքն՝ մեր ճնշումներին նաև «վերիններն» այլևս չէին կարող դիմադրել: Հավանաբար՝ բոլորը միասին:



Նման նյութեր