Sony-ն ներկայացրել է առաջին PlayStation-ի մինի-տարբերակը
Advertisement 1000 x 90

Sony-ն ներկայացրել է առաջին PlayStation-ի մինի-տարբերակը

Sony ընկերությունը ներկայացրել է առաջին սերնդի իր PlayStation խաղային կցուրդի շատ փոքր տարբերակը՝ PlayStation Classic-ը: Դա հետևում է PlayStation կայքում ընկերության շնորհանդեսից:

Նշվում է, որ PlayStation Classic-ը չափերով 45 տոկոսով փոքր կլինի իր նախորդից, որը թողարկվել է 1994 թվականին, սակայն լիովին կրկնում է օրիգինալ PS One-ի դիզայնը: Նոր խաղային կոնսոլում չի լինի սկավառակի շարժակ, ինչպես PlayStation-ի մյուս կցուրդներում, բայց դրանում կզետեղվեն 20 դասական խաղեր, որոնց թվում՝ Final Fantasy VII-ը, Tekken 3-ը, R4: Ridge Racer 4-ը, Jumping flash!-ը, ինչպես նաև Wild Arms-ը: Խաղերի ամբողջական ցանկի մասին հայտնի կդառնա ավելի ուշ:

Ի տարբերություն PS1-ի, կցուրդը միանալում է HDMI ինտերֆեյսի միջոցով:

Playstation Classic խաղային կցուրդը 99,99 դոլարով գնով խանութներում կհայտնվի 2018 թվականի դեկտեմբերի 3-ին: