Համացանցի դոմենային անունների պաշտպանության բանալու՝ աշխարհում առաջին նորացումը կկայանա հոկտեմբերի 11-ին
Advertisement 1000 x 90

Համացանցի դոմենային անունների պաշտպանության բանալու՝ աշխարհում առաջին նորացումը կկայանա հոկտեմբերի 11-ին

Անունների և համարների շնորհման ինտերնետ-կորպորացիայի (ICANN) վարչությունը հաստատել է կրիպտոգրաֆիական բանալիների փոխարինման պլանը, որոնք որպես պաշտպանություն են ծառայում Համացանցի դոմենային անունների համակարգի (DNS) համար: Ինչպես ասված է ICANN-ի հաղորդագրության մեջ, անցումը նոր բանալիների կկայանա հոկտեմբերի 11-ին:

Բանալիներն առաջին անգամ են նորացվելու 2010 թվականին դրանց հայտնվելու պահից ի վեր: Նորացումը կսկսվի հոկտեմբերի 11-ին Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

ICANN-ի վարչության նախագահ Շերին Շալաբին ընդգծել է, որ դա կարևոր քայլ է անվտանգ և խափանումների նկատմամբ կայուն DNS-ի ապահովման համար:

ICANN-ում նախազգուշացրել են, որ մի շարք ինտերնետ-օգտատերեր, որոնց ցանցային օպերատորները կամ ինտերնետ-պրովայդերները պատրաստ չեն լինի բանալու փոխարինմանը, կարող են խնդիրների բախվել: Դրանք կարող են ի հայտ գալ ռեսուրսի անունը թվային IP հասցեի վերափոխելիս, որը համակարգիչներն օգտագործում են միմյանց հետ միանալու համար:



Նման նյութեր