«Չէ, չար ու նախանձ չեմ, բայց սեփական խատայից դուրս նայողների պակաս եմ զգում»
Advertisement 1000 x 90

«Չէ, չար ու նախանձ չեմ, բայց սեփական խատայից դուրս նայողների պակաս եմ զգում»

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր հասարակության մեջ կան դրսևորումներ, որ գնդակահարեք ինձ, չեմ հասկանա։

Նույն բակում 2 օր է պսակներ են շարված ու դագաղ է դրված մուտքի մոտ։ Դրանից էլ հստակ նշան, որ մարդ է մահացել դժվար է պատկերացնել։ Դիմացի շենք գալիս են հարսանքավորներ ու 15 րոպե գալուց զուռնա, դհոլ, թմբուկի մասնակցությամբ տաշի կանչում, 15 րոպե էլ գնալուց, ու բակից ելքի այլ ճանապարհ չունեն, քան էդ դագաղ պսակի կողքով։

Լավ, էդքան հարսանքավորի մեջ մի քթածակով մարդ չկա՞, որ ասենք տաշի տուշին սահմանափակի։ Որ պահից մարդկային էդ ընդունված, թվում է թե արմատացած ընկալումները ջրվեցին։ Ու դատելով ամբողջովին սպիտակ մեքենաներից բաղկացած ավտոշարասյունից, իրանք էդ նույն կերպ կգնան Իսակով պողոտա, երեք գիծն էլ 20 կմ/ժ արագությանբ կզբաղեցնեն, որովհետև իրենց հարսանեկան վիդո հիշողության մեջ չի տպավորվելու, որ մի քիչ գլոբուսի վրա ապրող այլ մահկանացուների հանդեպ ուշադիր են եղել։ Կարևորը էդ բուտաֆորիկ վիդեոներում մեքենայի շարասյունը սիմետրիկ լինի, դրոնը սաղ կադրերը բռնի, շենքի առաջի տաշի տմբլը հնարավորինս խրոխտ ու ջիգյարով լինի։ Իսկ պարզ, հասկանալի, մարդկային պարկեշտությունը (decency) իմ հիշելով ոչ ոք չի չեղարկել։

Չէ, չար ու նախանձ չեմ, բայց սեփական խատայից դուրս նայողների պակաս եմ զգում։ Կարողա նաև սխալվում եմ…»:



Նման նյութեր