Space10 լաբորատորիան, որը IKEA-ի ստորաբաժանումներից մեկն է, ներկայացրել է «Տարածք անիվների վրա» նախագիծը։ Կահույքի և տան համար ապրանքների շվեդական արտադրողը և f°am Studio դիզայներական գրասենյակը անվարորդ մեքենաների յոթ հայեցակարգեր են մշակել, որոնք կարող են առօրյա կյանքում տարբեր գործառույթներ իրականացնել,– հաղորդում է MIT Technology Review պարբերականը։
Ապագայում ներկայացված մոդելները կարող են գրասենյակի, սրճարանի, խանութի, հյուրանոցի, խաղային գոտու կամ բժշկի սենյակի գործառույթներ իրականացնել։