
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև առանձին հաղորդագրությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Նիկոլն ամենախարիզմատիկ լիդերն է, որ վերջին տասնամյակներում ունեցել է մեր երկիրը: Այդ փաստը չի հարցնում ոչ ոքի համաձայնությունը: Ինչքան էլ վրիպումներ ու սայթաքումներ ունենա, ինչքան էլ քննադատվի, միևնույն է` նրա պես ու նրա չափ ոչ ոք չի կարողանում խոսել ժողովրդի սրտից, ժողովրդի լեզվով, և նա չի դադարում որևէ վայրկյան զարմացնել ժողովուրդ ճանաչելու ֆանտաստիկ կարողությամբ…
Հ.Գ. Միաժամանակ ասեմ նաև, որ Սամվել Ալեքսանյանը եղել և մնում է մեր երիտասարդ պետականության բոլոր կառուցակարգերի մասշտաբով ամենաբարձրակարգ ու մրցակիցը չունեցող կազմակերպիչը …»:
https://www.facebook.com/photo.php?fbid=2100301953327687&set=a.345240745500492&type=3&theater