«Պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե Սերժի օրոք մարդկանց թոշակների հատկացումները չանեին». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե Սերժի օրոք մարդկանց թոշակների հատկացումները չանեին». Արթուր Դանիելյան

«Հերթական սկանդալային նորություն, որն ըստ ամենայնի ձեր ուշադրությունից կվրիպի: Ակազվիցը ՀՀ կառավարությունը վերջին երկու ամսում չի կատարել կուտակային հատկացումները: Կոպիտ ասած մարդկանց ապագայում տրվելիք թոշակի հատկացումը չի արել՝ կոպտորեն խախտելով օրենքը: Խոսքն էն պարտադիր կուտակային կենսաթոշակայինի հատկացումների մասին է: Էն որ ընդդիմադիր ժամանակ ինչ ասես արեցին, որ տապալվի, իսկ իշխանության գալուց պարզվեց, որ դա իրականում մի հոյակապ ծրագիր է: Էս կառավարության թռիչքաձև բարոյազրկումը բոլոր հնարավոր ռեկորդներն է խփում: Ու սա ամենա արդար բանն է, որ կարող էր լինել այս ժողովրդի հետ: Պարզվում է աստված կա…

Հ.Գ. հիմա մոտավոր պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե Սերժի օրոք մարդկանց թոշակների հատկացումները չանեին…»,- իր էջում գրել է Արթուր Դանիելյանը:



Նման նյութեր