Քաղաքագետ Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը:
Քայլ 1. Զորավարժության ընթացքում պատերազմ ես հայտարարում Ադրբեջանին:
Քայլ 2. Միտինգում հայտարարում ես 3 ադրբեջանցի խոցելու մասին:
Քայլ 3. Հայտարարում ես պատերազմին պատրաստ լինելու մասին:
Քայլ 4. ՊՆ-ի տակ աշխատող ախմախ սայտով գրում ես, թե ավերել-քանդել ենք ինչ պատահի:
Քայլ 5. ….
Քայլ 6. …
Քայլ N-1. Հայտարարում ես, որ ինչ անում ենք, լավ ենք անում, որովհետև հպարտ քաղաքացիները տենց են ուզում:
Քայլ N. Ադրբեջանն աշխարհին տեղյակ ա պահում, որ կներեք, ապեր, բայց ներվերներս էլ չի դիմանում, էն ա տենում եք, որ լրիվ Սասնա ծուռ վիճակ ա դրանց մոտ:
Քայլ N+1. Հպարտության զգացումը կորցրած քաղաքացիների մի ստվար զանգված սկսում ա ուսումնասիրել իր և 1604-ին Ջուղայից, 1915-ին Բիթլիսից տեղահանված հայրենակիցների ճակատագրական ընդհանրությունները:
Քայլ N+2. Երբեմնի հպարտ մի ողջ ժողովուրդ սկսում ա ակտիվ ընթերցել «Խաչագողի հիշատակարանն» ու «Սամվելը»: