Պոտսդամում սկսվել Է աշխարհում առաջին ինքնագնաց տրամվայի թեստավորումը: Այդ մասին հայտնել Է Frankfurter Allgemeine Zeitung թերթը:
Փորձարկումների ընթացքում անվարորդ տրամվայն հաջողությամբ անցել Է վեցկիլոմետրանոց երթուղին:
Այդ ընթացքում խցիկում գտնվում Էր վարորդը՝ համակարգչային խափանման դեպքում վթարից խոսափելու համար:
Ինչպես նշում Է հրատարակությունը, նախքան այս փոխադրամիջոցը կհայտնվի Պոտսդամի փողոցներում, պետք Է որոշ ժամանակ անցնի. անհրաժեշտ Է տրամվայի համակարգիչներին «սովորեցնել» իրենց գործողությունները համաձայնեցնել ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների, օրինակ՝ ավտոմոբիլների հետ: Ուստի անվարորդ տրամվային դեռեւս թույլատրված չԷ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: