Սեպտեմբերի 14-ին Շենգավիթի ոստիկանության բաժին դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13-ին անհայտ անձը հետապնդել է իր 12 տարեկան դստերը։
Շենքի մուտքում քաշել է աղջնակի թևից ու փորձել անառակաբարո գործողություններ անել։ Աղջիկը բղավել է ու տուն վազել։
Ներկայացվող տեսանյութը վերծանվել է տարածքը տեսահսկող սարքերից։
Ոստիկանությունը խնդրում է, որ տեսագրությունում երևացող անձին ճանաչողները դիմեն ոստիկանություն։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։