
Սեպտեմբերի 20-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն, հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզո մականվամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանից Երևան է մեկնել Ա. Ղազարյանը, որին դիմավորելու էին եկել նրա հարազատներն ու ընկերները: