
Աստված պահի ու զորացնի Թորգոմի տունը, մեզ իմաստություն, խելք ու խրատ տա երկիրը շենացնելու, ազատություն, արդարություն ու իրավունք սիրելու, մարդավարի ապրելու արվեստը սովորելու, եւ մեր մեջ օր-օրի ավելանա մարդու հանդեպ սերն ու հարգանքը, պետության նկատմամբ տիրոջ զգացումն ու պատասխանատվության գիտակցումը: