Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ շնորհավորանքներին է միացել նաև GOOGLE որոնողական համակարգը՝ ներկայանալով հայոց եռագույնով:
GOOGLE-ի ադմինիստրացիան համակարգի հիմնական տարբերանշանը ժամանակ առ ժամանակ փոփոխում է՝ պատկերելով որևէ երկրի, իրադարձության, պատմական դեպքերի խորհրդանիշներով: Այս անգամ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում 1 օրով կլինի Հայաստանը: