Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 60-ամյա վարորդը խաղողով բարձված տրակտորով բախվել է Opel-ին, Opel-ն էլ ГАЗ 53-ին․ shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 60-ամյա վարորդը խաղողով բարձված տրակտորով բախվել է Opel-ին, Opel-ն էլ ГАЗ 53-ին․ shamshyan.com

Երեկ սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ 60-ամյա Ռուբիկ Հարությունյանը իր վարած T16 մակինիշի 7939 AP համարանիշի տրակտորով Այգավան-Ոսկետափ միջհամայնքային ճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում բախվել է Այգավան գյուղի բնակիչ 28-ամյա Համլետ Արամյանի վարած Opel մակնիշի 34 DN 671 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված Ոսկետափ գյուղի բնակիչ 35-ամյա Նորիկ Իրիցյանին պատկանող ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի ջրատար ավտոմեքենային։ Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Արամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տրակտորը բարձված է եղել խաղողով։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com