Facebook-ում ծառայություն են թեստավորում ծանոթությունների համար. The Verge
Advertisement 1000 x 90

Facebook-ում ծառայություն են թեստավորում ծանոթությունների համար. The Verge

Facebook-ի աշխատակիցները թեստային ռեժիմով գործարկել են հավելված, որն օգտատերերի համար դյուրացնում է վիրտուալ շփումը, այդ թվում՝ հետագա հանդիպումների նպատակով: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է The Verge ամերիկյան պորտալը: «Նոր ծանոթությունների որոնումներն այն են, ինչով, ինչպես մենք տեսել ենք, արդեն վաղուց զբաղվում են Facebook-ի օգտատերերը,-The Verge-ին տված հարցազրույցում հայտնել է սոցցանցի աշխատակից Նեյթան Շարպը, որը ղեկավարում է այս նախագիծը:-Մենք ցանկանում ենք, որ դա լինի ավելի դյուրին ու հարմարավետ: Մենք մտածեցինք, որ հենց հիմա է դրա լավագույն ժամանակը»:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ծառայությունը փորձարկվում է Կոլումբիայում, ներկայում այն ամբողջովին ինտեգրված է Facebook-ի շարժական հավելվածում և առայժմ հասանելի չէ համակարգիչներում: Դրանից օգտվել է թույլատրված 18 և ավելի բարձր տարիքի անձանց: Ներկայում հավելվածն անվճար է, դրանում չկա գովազդ, վճարովի հավելյալ ծառայություններ նույնպես նախատեսված չեն:

Ծառայությունում գրանցվել ցանկացողները պետք է կարճ նկարագրեն իրենց, պատասխանեն մի շարք հարցերի և պարզաբանեն՝ որոնք են իրենց նպատակները: Նրանց նաև հարկ կլինի ներկայացնել իրենց գտնվելու վայրը, ինչը կստուգվի GPS գլոբալ նավիգացիոն համակարգի օգնությամբ: Իսկ ծանոթությունների համար թեկնածուների կարելի կլինի փնտրել 100 կիլոմետր շառավղով: Շարժական այն սարքերի տերերը, որոնք աշխատում են iOS օպերացիոն համակարգերով, կարող են ներբեռնել իրենց մինչև ինը լուսանկար, Android-ի օգտատերերը՝ 12 լուսանկար: Դրանք կարելի է վերցնել Facebook-ի կամ Instagram-ի օգտահաշիվներից, ինչպես նաև սմարթֆոնի ֆոտոպահոցից:



Նման նյութեր