Եթե շնորհավորում եք անկախության կամ բանակի օրվա առիթով, մի մոռացեք անհետ կորածներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով ասացին նրան մոտեցած ծնողները:
«Հակամարտությունից հետո մոտ 1000 անհետ կորած ունենք, և նրանք թաղված չեն: Զոհերը գոնե գերեզման ունեն: Դուք անցաք չնկատեցիք, իսկ մեր թոռներն այնտեղ կագնած էին, ուզում էին նույնիսկ արտասանել: Գալիս խոնարհվում են, անհետ կորածների հուշարձանը բանի տեղ չեն դնում»,- ասաց կանանցից մեկ, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եկեք գնանք այդ հուշաքարի մոտ: Դա արարողակարգ է, էնտեղ, որտեղ ծաղկեպսակ դրվեց, դա բոլոր զոհերի հուշարձանն է: Եկեք հիմա բարձրանանք հուշարձանի մոտ»: