Ու զարմանալի է, որ կրկին ու կրկին մեզանում խոսում են պառլամենտի լուծարումից, հանրաքվեից, վերարտադրվելուց… Ֆլան-ֆստանից.․․. Կարմեն Դավթյան
Advertisement 1000 x 90

Ու զարմանալի է, որ կրկին ու կրկին մեզանում խոսում են պառլամենտի լուծարումից, հանրաքվեից, վերարտադրվելուց… Ֆլան-ֆստանից.․․. Կարմեն Դավթյան

Լրջացանք․
-Թրամփը շնորհավորել է Նիկոլին․․․
-Ու ասել ամենակարևորը․
-Ի՞նչ նոն-ստոպ հանիպումների է Նիկոլը՝ Պուտինի հետ․․․
-Ձգեմ պաուզան․
-Ալիևը պաշտոնական այցով Ռուսաստանում էր, ապա Սոչիում հանդիպեց Պուտինի հետ,
Հետո՝
-Նիկոլն է գնում Մոսկվա․
-Հետո՝ Փարիզ, անսպասելի այցով․
-Մակրոնի հետ հանդիպման․
-Պուտինը Ալիևի և Նիկոլի հետ դեռ ձեռքսեղմումից ձեռքերը չսառեցրած․
-Կայցելի Բաքու /մի քանի օրից՝ սեպտեմբերի 25-ին/, ապա․
-Հայաստան կգա․․․
Նիկոլը մեկում է Նահանգներ․․
-ԵԱՀԿ ՄԽ համանախագահ վերջին երկիրը՝ Ռուսիայից ու Ֆրանսիայից հետո․
Հ․Գ․
-Թրամփը, ի տարբերություն Պուտինի, շնորհավորում է Փաշինյանին․
-Եվ տալիս՝ այս ողջ խրոնոմետրաժի բանալին․
-«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»։
-Մեքթո՝ւբ։
Հ․Գ․
-Այս միտքը Թրամփը երկրորդ անգամն է ասում․․․
Ինչը ինքնին նշանակում է․
-Խնդրի լուծումը դրված է ռելսերի վրա․․․
-Բայց դեռ հրապարակային ազդակներ չենք տեսնում․․
-Բացի Թրամփի ազդանշանից․․․
Հ․Գ․
-Ու զարմանալի է, որ կրկին ու կրկին մեզանում խոսում են ոչ թե․
-Կենսական այս օրախնդրից․
-Խոսում են՝ պառլամենտի լուծարումից, հանրաքվեից, վերարտադրվելուց․
-Ֆլան-ֆստանից․․.

Կարմեն Դավթյան



Նման նյութեր