Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ ճանապարհի թերի վերանորոգման պատճառով 38-ամյա վարորդը Mercedes-ով վթարի է ենթարկվել․ shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ ճանապարհի թերի վերանորոգման պատճառով 38-ամյա վարորդը Mercedes-ով վթարի է ենթարկվել․ shamshyan.com

Այսօր, սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ 38-ամյա Սիրակ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 35 RQ 206 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 61.6 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարներն ու Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, և մինչև հիվանդանոց տեղափոխվելը, Սևանի բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրան։ Փրակարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նխապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը ոչ միայն վարորդի սահմանված արագության գերզանցումն է եղել, այլ նաև այն, որ նշված ճանապարհահատվածում ճանապարհը վերանորոգող ընկերությունը չի փորձել ալիքաձև մաս հանդիսացող հատվածում թերությունը վերացնել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ թերի վերանորոգման պատճառով ճանապարհի նույն հատվածում վթար է տեղի ունենում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com