«Փաստ» թերթը գրում է.
Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլեւս չեն գործում 4, 11, 16, 17, 19, 30, 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթուղիները: Չեն գործում նաեւ 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 եւ 77 միկրոավտոբուսային երթուղիները: Այս մասին «Փաստ»-ի հետ զրույցում հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ այդ երթուղիներից մոտ 50–60 հազար քաղաքացի է օգտվում, եւ հիմա քաղաքի մի հատվածից մյուսը հասնելու համար նրանք ստիպված կրկնակի գումար ու ժամանակ են ծախսում: Հրանտ Եղիազարյանի խոսքերով, աշխատանքները դադարեցնելու պատճառը վնասով աշխատելն է: