Ինչո՞ւ չի կարելի ուտել բորբոսած հացի «մաքուր» մասը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ չի կարելի ուտել բորբոսած հացի «մաքուր» մասը

Հացի բորբոսած մասը ոչ մի դեպքում չի կարելի կտրել և ուտել մնացած՝ «մաքուր» հատվաշը: TechInsider-ի հոլովակը բացատրում է, թե ինչու:

Պարզվում է՝ եթե հացի, մրգերի, բանջարեղենի կամ փափուկ պանրի վրա բորբոս է առաջանում, այդ մթերքները չի կարելի ուտել: Տեսանյութի համաձայն՝ այն, ինչ մենք անվանում ենք բորբոս, սնկերի համակարգի միայն մի մասն է, որը կարող է տարածվել ամբողջ մթերքով: Այն, ինչ մենք տեսնում ենք արտաքինից, սնկերի մի մասն է:

Այսպիսով՝ բորբոսած հացի «մաքուր» մաս գոյություն չունի. եթե հացի վրա բորբոս կա, դա նշանակում է, որ այն ախտահարել է նաև «մաքուր» մասերը:

Թե որքանով է վտանգավոր այդ բորբոսը, կախված է սնկի տեսակից: Դրանց մի մասը համեմատաբար քիչ վտանգավոր է, բայց մի մասն իսկապես սպառնում է առողջությանը:

Այսպես, հոլովակի համաձայն, Կլադոսպորիում տեսակի սնկերը համեմատաբար անվտանգ են, թեև կարող են ալերգիա առաջացնել: Բայց, օրինակ, կեղևային Պենիցիլինն արտադրում է տոքսիններ, որոնք թունավորում են առաջացնում:

Հետաքրքիր է, որ կարճատև ջերմային մշակումը չի վնասազերծում սնկերի տոքսինները:

Սակայն նշենք, որ բորբոսած մթերքներ ուտելու համար բացառություններ կան: Դիետոլոգ Քեթրին Զերատկին Mayo Clinic կայքի իր բլոգում նշում է, որ պինդ տեսակի պանրից բորբոսած մասը կտրելուց հետո այն կարելի է ուտել:

med.news.am