«Երևանի էս ընտրությունները ունիկալ են նրանով, որ մարդիկ չգիտեն ում ընտրեն…». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Երևանի էս ընտրությունները ունիկալ են նրանով, որ մարդիկ չգիտեն ում ընտրեն…». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի հրապարակումը.

«Երևանի էս ընտրությունները ունիկալ են նրանով, որ մարդիկ չգիտեն ում ընտրեն ու սա շատ հասկանալի է: Փաշինյանի քառամսյա ղեկավարությունը շատերի մոտ գոյացած պատրանքները ցրեց: ԲՀԿ-ն շարունակում է դիտարկվել որպես մեկ կոնկրետ օլիգարխի թիկնազորի փոքրիկ մասնիկ, ոչ թե որպես քաղաքական ուժ: «Լույս» դաշինքն էլ Նիկոլի ԲՀԿ-ն է: Էդ անիմաստ «դեբատ» կոչեցյալը կտապալվեր, եթե Նաիրա Զոհրաբյանի բոյկոտին միանար նաև Արտակ Զեյնալյանը: Զեյնալյանը իհարկե չմիացավ Նաիրային ու թույլ տվեց, որ Մարության Հայկը պլստա Նաիրայի ճանկերից: Թույլ տվեք ենթադրել, որ ապագայում էլ «Լույսենք» շարունակելու են սուր ելույթները, բայց երբ պետք եղավ, հանդիսանալու են Փաշինյանի փրկօղակը քաղաքապետարանում:

Մնացած «ուժերի» մասին խոսելը առհասարակ անիմաստ է: Որևէ մեկը մի ադեկվատ բան չասեց, խոսքի օրինակ, գոնե լիֆտերի մասին: Էս պարագայում ես մի հատ պարզ տրամաբանություն ունեմ: Ցանկացած անորոշ իրավիճակում ընտրիր Դաշնակներին, դա մեջիս ազգայնականի վերջին հանգրվանն է: Իրենք էլ են պատեհապաշտ, արկածախնդիր ու անբովանդակ, բայց գոնե ինչ-որ սիստեմ ունեն, գոնե մի հոգու ջեբի կուսակցությունը չեն՝ ի տարբերություն ԲՀԿ, Լուս, ՔՊ եռյակի…»:



Նման նյութեր