blog.168.am-ի ընթերցողներից մեկը հետևյալ նամակն է ուղարկել.
«Սա Նոր-Նորքի 2-րդ զ/ծ-ն է: Աղբահանությունն արդեն մի քանի ամիս է այս վիճակում է: Աղբամանները անմխիթար են, աղբի հոտը հեռվից զգացվում է: Հետիոտնի համար նախատեսված մայթերն արդեն աղբը փակել է:
Իսկ տրանսպորտի պահով՝ 38 համարի ավտոբուսն ահավոր վատ է գործում, անկանոն գրաֆիկով, ինտերվալը տարբեր ժամերի տարբեր է, հիմնականում 40-50 րոպե է ինտերվալը: Մինչև ժամը 6-7-ն են աշխատում: Շաբաթ և կիրակի չէին գործում: Իսկ հիմա շաբաթ օրերը ընդամենը 1 հատ է աշխատում։ Պետք է այդ մեկը գնա հասնի Նորագավիթ, հետ գա, առնվազն պետք է 2 ժամ ինտերվալով աշխատի: Գոնե աշխատանքային օրերին կանոնավոր գործի:
38 ավտոբուսն ու 55 միկրոավտոբուսն են գործում քաղաքի կենտրոն գնացող: 38-ին չենք էլ սպասում: Իսկ 55 համարը երեկոյան միայն 1-ն է աշխատում՝ 45-50 րոպե ինտերվալով: Մ/Կ Երիտասարդական-ի հարևանությամբ է վերջին կանգառը: Մոտ 70 հոգի սպասելով, երբ տրանսպորտը գալիս է, մոտավորապես 20 հոգի տեղավորվում են, իսկ մնացածը մնում են ՝ 2 տրանսպորտ փոխելով կամ տաքսիով:
Առավոտյան մինչև 10-ը կարճ ճանապարհով են գնում 55-երը, իսկ 38-ը գալիս է 7.55 և 08.35, այսինքն՝ 40 րոպե պետք է սպասենք, նախորդ տարի 08.10 էլ էր գալիս, հիմա՝ ոչ: Դարձրել են մի քանի ավտոբուս, որը շատ քիչ է: Իսկ կենտրոն գնացող ուսանողությունն ու աշխատողները ամեն օր ոտքով պետք է գնան Գայի պողոտա, կամ մի քանի տրանսպորտով: Նոր երթուղի է պետք կենտրոն գնացող, կամ կարգավորեն մեկ այլ կերպ այս հարցը»: