«Ասածիս իմաստը` ամեն ինչ, կամ ոչինչ…». Երվանդ Վարոսյան
Advertisement 1000 x 90

«Ասածիս իմաստը` ամեն ինչ, կամ ոչինչ…». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը. Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Մարտի 1-ի գործերով դատական ակտեր կայացրած դատավորները պետք է գնան տներով…

Խնդրում եմ չմոռանալ (1), որ ՄԻԵԴ գնացած անխտիր բոլոր գործերով դատական ակտեր կայացրել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն ամբողջ կազմով:

Խնդրում եմ չմոռանալ (2) նաև «Հյուսիսային պողոտայի» գործերով (որոնցով ՄԻԵԴ բազմաթիվ որոշումներ կան) քաղաքացիական դաշտում էլ դատավորներ են վճիռներ կայացրել, որոնք բոլորն էլ ՄԻԵԴ գնալու ճամփին անցել են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կազմով:

Ասածիս իմաստը` ամեն ինչ, կամ ոչինչ… կիսահղի վիճակ չի լինում, ինչպես կասեր Մարտի 1-ի գործերով քաղբանտարկյալներից մեկը։



Նման նյութեր