ԲՀԿ-ի կողմից քաղաքացիներին գումար բաժանելու մասին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննսիյանի հայտարարությունից հետո նրա դեմ հակաքարոզչություն է սկսվել։ Կեղծ օգտատերերի խմբեր համացանցում տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք, իբր թե բացահայտում են նրա կյանքի «մութ էջերը»։
Դանիել Իոաննիսյանը ուղիղ հեռարձակմամբ տեղեկացնում է, որ իր դեմ ֆեյքային հարձակման հետևում կանգնած է ԲՀԿ երիտթևի ղեկավարներից Աշոտ Անդրեասյանը։
Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ «Հայաստանի երիտասարդական ասոցացիա» ՀԿ-ն է համակարգում կեղծ օգտատերերի աշխատանքը։ Այս կազմակերպությունն ասոցացվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ։ ՀԿ-ի ղեկավարը՝ Աշոտ Անդրեասյանը, Երևանի ավագանու թեկնածու է ԲՀԿ-ի ցուցակով։ Իոաննիսյանի խոսքով՝ Անդրիասյանը եղել է դիտորդական խմբի այսօրվա ասուլիսը տապալողների մեջ։
Դանիել Իոաննիսյանը ցուցադրեց սքրինշոթ, որում երևում է, թե ինչպես է Աշոտ Անդրեասյանը հրահանգում տարածել Իոաննիսյանի մասին վարկաբեկիչ մի հրապարակում։
Իոաննիսյանը մեկ այլ սքրինշոթ ցուցադրեց, որտեղ Նաիրա Զոհրաբյանի մասին հրապարակում է․ «Հետաքրքիրն այն է, որ այստեղ հրահանգվում է, որ սքրիններ անեն իրենց պոստերից, որպես ապացույց, որ դա իրենք տարածել են։ Եվ այդ սքրիններն ուղարկվեն Աշոտ Անդրեասյանին՝ որպես հաշվետվություն։ Ընդ որում՝ այստեղ նաև ասվում է, որ անձամբ պարոն Ծառուկյանն է ասել, որ այս նյութը տարածվի»։ Իոաննիսյանը եզրակացնում է, որ սրանք ավելի բարձր տեղից համակարգվող գործառույթներ են։ Առավել մանրամասն Իոաննիսյանը խոստացավ առաջիկայում տեղեկացնել։
Ավելի մանրամասն՝ forrights.am