
Շենգավիթի 8/39 ընտրատեղամասում դիտորդն արձանագրել է ընտրողների ուղղորդում: Դիտորդը հայտնել է, որ ժ.08:00-ին տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային: