«Այսօր, իհարկե, տոն է. շատ կարևոր օր է, հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են, և ուզում եմ իմ վստահությունը հայտնել, որ կանցնեն արդար և ազնիվ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի «Երևանի հանրության» թեկնածու Անահիտ Թարխանյանը:
Նա կոչ արեց, որ բոլորը գնան և կատարեն իրենց ընտրությունը. «Կարծում եմ՝ դա մեծ իրադարձություն կլինի բոլորիս կյանքում»:
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներից ակնկալիքներին, Անահիտ Թարխանյանը ասաց. «Այսօր երեկոյան ամեն ինչ պարզ կլինի»: