Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն հեղափոխության արժեքների և նոր Հայաստանի: ՀՀ առաջին փոխվարչապետը իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 8/07 ընտրատեղամասում:
«Լավ տրամադրությամբ եմ եկել քվեարկելու: Այս ընտրությունների ընթացքում խաթարող ոչ մի հանգամանք չի եղել: Ես քվեարկել եմ հանուն նոր Հայաստանի, հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց նա: