Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը.
Ի դեպ, ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը ամենից շատ ձեռք է տալիս ՀՅԴ-ին ու «ՔՊ»-ին։ Իրականում՝ ամենաշատը ՔՊ-ին է ձեռք տալիս, բայց կա բարոյահոգեբանական-քաղաքական մի նրբերանգ․ մեծ աժիոտաժի պարագայում վճռական հաղթանակ չտանելը լավ չի նայվի ՔՊ-ի ու Փաշինյանի հետագա ընթացքի տեսանկյունից, առավել ևս, որ ժամանակին մեծ-մեծ խոսում էին ու աստղաբաշխական արդյունքներ գուժում։
Ինչևէ, ցածր ցուցանիշը ձեռնտու է հենց այս երկու ուժերին, որովհետև երկուսն էլ հաստատուն էլեկտորատ ունեն՝ քիչ թե շատ ֆիքսված թվով, որը այսպես, թե այնպես մասնակցելու է և որքան քիչ լինի տատանվող էլեկտորատի մասնակցությունը, այնքան ավելի մեծ կլինի ՀՅԴ-ի ու ՔՊ-ի ակտիվների տեսակարար կշիռը ընդհանուր արդյունքում։