Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում.

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ֆեյսբուքում տեղադրել է կրկնակի քվեարկության կտրոնը.

Ավելի ուշ Շաքե Իսայանը գրել է. «Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտնին»։
Դիմում եմ այս հայտարարությամբ անհանգստացած բոլորին, որ սա ակնհայտ իրողության արձանագրում է, և ոչ թե հանցագործության մասին հաղորդում,որն անհրաժեշտ է հայտնել իրավապահ մարմիններին։ Խնդրում եմ՝ չշփոթել․ սրանք տարբեր բաներ են։
Ինչ վերաբերում է անձնագրային տվյալներին, ապա տվյալ հանգամանքներում դա անձնական գաղտնիք չի կարող դիտվել»։

 

Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն,…

Gepostet von Shake Isayan am Sonntag, 23. September 2018



Նման նյութեր