Շվեյցարիայի կառավարության 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր հայ դիմորդների համար
Advertisement 1000 x 90

Շվեյցարիայի կառավարության 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիր հայ դիմորդների համար

Ամբողջական կրթաթոշակներ Շվեյցարիայում ասպիրանտական, հետդոկտորական ծրագրով սովորելու կամ հետազոտություններ իրականացնելու համար։

Դիմումներն ընդունվում են նշված համալսարաններում դասավանդվող բոլոր մասնագիտություններով, բացառությամբ արվեստի բնագավառի մասնագիտությունների։

Կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է ընձեռում ընտրված դիմորդներին սովորել ասպիրանտական ծրագրով կամ իրականացնել հետազոտական ծրագիր Շվեյցարիայի համալսարաններում և հետազոտկան կենտրոններում։

Ծրագրում ընդգրկված են հետևյալ համալսարաններն ու կրթական հաստատությունները․

  • University of Basel, University of Bern, University of Fribourg, University of Geneva, University of Lausanne, University of Lucerne, University of Neuchâtel, University of St. Gallen, University of Zurich, Università della Svizzera italiana
  • Swiss Federal Institute of Technology Lausanne (EPFL), Swiss Federal Institute of Technology Zurich (ETHZ), Research Institutes of the ETH Domain (PSI; WSL; EMPA; EAWAG)
  • Graduate Institute of International and Development Studies (IHEID)
  • University of Applied Sciences Western Switzerland, Bern University of Applied Sciences, University of Applied Sciences Northwest Switzerland, University of applied Sciences Eastern Switzerland, Lucerne University of Applied Sciences and Arts, University of Applied Sciences and Arts of Southern Switzerland, The Zürcher Fachhochschule
  • Universities of teacher education

Հետբուհական կրություն ստանալ կամ հետազոտություն իրականացնել ցանկացողների համար նախատեսված են՝

Նախքան կրթաթոշակներին դիմելը անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ ծրագրի պահանջներին և ստուգել դրանց ձեր համապատասխանությունը։

Դիմումների ընթացակարգը

Ծրագրին դիմել ցանկացողները պետք է սեղմեն APPLY ONLINE կոճակը, լրացնեն նախնական հայտաձևը, որից հետո ARMACAD ընկերության աշխատակիցը կապ կհաստատի ձեզ հետ և կտրամադրի համապատասխան ծրագրին դիմելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը և փաստաթղթերի փաթեթը։

Նախնական հայտաձևը ներառում է նաև ծրագրի տևողության մասին հարց, ուստի անհրաժեշտ է նախապես ընտրել կրթական հաստատությունը և հստակ իմանալ ծրագրի տևողությունը, որով պատրաստվում ենք ուսանել Շվեցարիայում։

Նախնական հայտաձևը լրացնելով՝ դուք գրանցվում եք նաև հոկտեմբերի կեսերին կայանալիք ինֆորմացիոն օրվան, որը նվիրված է լինելու ծրագրին դիմելու կարգին։

Դիմումների ամբողջական փաթեթը ներառում է նաև հյուրընկալող համալսարանի դասախոսի կողմից նամակ, որով վերջինս հաստատում է, որ պատրաստ է ղեկավարել և նպաստել դիմորդ ուսումնառությանը և/կամ հետազոտությանը։ Այս նամակի առկայությունը դիմումի վերջնական փաթեթը հանձնելիս պարտադիր է, ուստի հարկավոր է նախօրոք կապ հաստատել հյուրընկալող համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ և ստանալ նրա կողմից նամակ։

Վերջնաժամկետը

Ամբողջական հայտերի լրացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 15:

Կոնտակտային անձ՝ Քրիստինե Վարդանյան

Հեռ․ +374-95-213340
Էլ․ փոստ․ [email protected]

armacad.info