«Քանի որ ընտրությունները վերջացան, արխային ասեմ էն, ինչ մտածում եմ»
Advertisement 1000 x 90

«Քանի որ ընտրությունները վերջացան, արխային ասեմ էն, ինչ մտածում եմ»

«Քանի որ ընտրությունները վերջացան, արխային ասեմ էն, ինչ մտածում եմ։

Ոնց հասկանում եմ՝ Հայկոն հաղթում է, ու մեծ առավելությամբ։ Բայց իր համար սկսվում է ամենադժվարը։ Որովհետև ինքն էլ լավ գիտի, որ երևանցիները ընտրեցին ոչ թե իրեն՝ իր կազմակերպչական ու այլ արժանիքների համար, այլ Նիկոլ Փաշինյանին։

Երևանցին ոչ թե ընտրեց քաղաքի կառավարչի, այլ ընտրություն կատարեց հանուն հեղափոխության։

Ու հիմա Հայկոն պիտի ապացուցի, որ դա իզուր չէր, որ ինքը Երևանի համար լավ ղեկավար է։ Հայկոն պիտի փորձի Փաշինյանի ստվերից դուրս գա՝ լավ աշխատելով։

Ասեմ, որ հեշտ չի լինելու՝ թե՛ կադրերի, թե՛ ռեսուրսների առումով։ Բայց հուսով եմ, որ կհաջողվի ու Կարգին Հայկոյից կդառնա իսկական քաղաքապետ Հայկ Մարության՝ էֆեկտիվ ու հաջողակ։

Հ.Գ.- Մոռացա ասեմ՝ բոլորիս շնորհավորում եմ վերջին 25 տարում աննախադեպ արդար ու ազատ ընտրություններ ունենալու առիթով։

Ամենամեծ հաղթանակը հենց սա է»,- իր էջում գրել է Բաբկեն Թունյանը։



Նման նյութեր