«Իրենց հաջողությունը իմ քաղաքի հաջողությունն է լինելու, իրենց ձախողումը’ բոլորինս». Տիգրան Քոչարյան
Advertisement 1000 x 90

«Իրենց հաջողությունը իմ քաղաքի հաջողությունն է լինելու, իրենց ձախողումը’ բոլորինս». Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանի հրապարակումը.

Հոռետեսը տեսնում է միայն, որ ժողովրդի համարյա 60% չի եկել ընտրության։

Լավատեսը տեսնում է միայն որ 81%-նոց նոր իշխանություն է ձևավորվում։

Իրատեսը մտածում է այն մասին, ինչպես անել, որ մյուս ընտրություններին, այնպես լինի, որ առնվազն 80% տոկոսը գա ընտրության ու մինիմում 60% վստահության քվեն ապահովի ։

Ցանկանում եմ որ բոլորս այնպես ապրենք ու աշխատենք Երևանում, որ ամեն ինչ իրատեսական ճանապարհով գնա։

Քաղաքը շատ ծանր բեռ է, բայց բոլորիս քաղաքն է։ Եվ նոր քաղաքապետին ձայն տվածների, և այլ կուսակցություններին ձայն տվածների, և տարբեր պատճառներով չմասնակցածների։

Փողոցում աղբ թափելը, լիֆտում միզելը, պադյեզդում լամպոչկեն գողանալը, գիշերը սալյուտ խփելը, վայրենի ձևով քշելը դա իշխանության խնդիրը չէ, այլ բոլորիս։

Ու դրա վրա միավոր վաստակելը և առաջներում, և հիմա, և ապագայում համարել ու համարելու եմ ստորություն։

Նոր ընտրվածներին սրտանց հաջողություն եմ մաղթում։

Իրենց հաջողությունը իմ քաղաքի հաջողությունն է լինելու, իրենց ձախողումը’ բոլորինս։



Նման նյութեր