Երբ ես 18 տարեկան էի… ես հիմար էի ու բաց էի աշխարհին:
Ես երբեք, երբեք… չեմ ասի երբեք:
Ես սիրում եմ… ու սիրված եմ:
Ես սովորություն ունեմ… մտածել:
Ես չեմ կարողանում զսպել ինձ, երբ … կանանց հետ կոպիտ են վարվում:
Ես հիմա արդեն… հիմար չեմ և, ցավոք, ոչ այնքան բաց աշխարհին:
Կինոն աշխարհում այսօր… բիզնես է…. հսկայական մեծ բիզնես:
Ռադիոն այսօր… բիզնես է… բայց ավելի փոքր ծավալների:
Ես հայր եմ, ես… Երջանիկ եմ:
Այս աշխարհում ես ամենաշատը չեմ հասկանում… իշխանություններին. ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել ժողովրդին:
Այն մարդկանց, որոնց սիրում եմ… միշտ կարոտում եմ: Անգամ երբ 5 րոպե չեմ տենսում, կարոտում եմ: Օրինակ կինս լոգասենյակ է մտնում մի քանի րոպեով, ես արդեն առանց նրա չեմ դիմանում: 😉
Կուզեի բոլորն իմանան… որ ամեն բան մեզանից է կախված, մեզանից յուրաքանչյուրից:
Երբ հիմար մարդու հետ եմ զրուցում… ու երբ հասկանում եմ, որ իրոք հիմար է, կտրուկ ավարտում եմ զրույցը…երբեմն շատ կոպիտ է ստացվում:
Երբ կանայք կեղծում են… նրանց կարելի է:
Չնայած ամեն ինչին, ես… մարդ եմ:
Կուզեի չունենալ… տուգանքներ արագությունը գերազանցելիս:
Սերը… մեր կապն է անցյալի հետ և մեր կամուրջն է՝ ապագա տանող:
Անհնար է… որ Մեսիին «Ալաշկերտը» ձեռք բերի:
Կյանքն իսկապես… հետաքրքիր բան է:
Հոգու խորքում ես… փոքրիկ տղա եմ, որն ուզում է ողջ օրը պառկած մնա բազմոցին և գրքեր կարդա:
Նյարդայնանում եմ, երբ… ինձ չեն հասկանում:
Ուրախանում եմ, երբ… նայում եմ երեխաներիս:
Ես բոլորից լավ գիտեմ… երբ և ինչ պետք է անեմ:
Եվ այդուհանդերձ… ամեն բան այնքան էլ հեշտ չէ:
Ամենասիրելի գիրքը… «Թայիս աթենուհին» է:
Ամենասիրելի ֆիլմը… «Թռիչք կկվի բնի վրայով»/ One Flew Over the Cuckoo’s Nest:
Ամենասիրուն բանն աշխարհում… իմ երեխաներն են:
Չկա այնպիսի մի բան… որի համար ստիպված չլինես պատասխան տալ: Իր բոլոր արարքների և սխալների համար մարդը պատասխան է տալիս, որոշների համար՝ միանգամից, որոշների համար՝ հետագայում: Բայց բոլորի համար մեկ է՝ պատասխան է տալիս:
Միշտ փորձել եմ… Բայց ոչ միշտ է ստացվել:
Երևանը… իմ քաղաքն է, քաղաք, որը միշտ կանչում է:
Անհնար է խաղալ… սեր:
Ես Գոռ Գրիգորյանն եմ, ես… հայ եմ: