Նոր մանրամասներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Նոր մանրամասներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից. armeniasputnik.am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում թթվածնային բալոնի պայթյունը տեղի է ունեցել այսօր կեսօրին։

Ինչպես տեղում Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցին պատկանող տարածքում` թթվածնային կայանում, որտեղ, ըստ Հովակիմյանի, բալոնների լիցքավորում է իրականացվում։

Պայթյունից մահացածը, Հովակիմյանը խոսքով, երիտասարդ տեխնիկն է, ով լիցքավորում է բալոնները։ Նա նոր է աշխատանքի ընդունվել` նախկին աշխատակցի թոշակի անցնելուց հետո։ Մահացած աշխատակցի ինքնությունը ղեկավարը չի բացահայտել, հիվանդանոցի տարածքում հավաքված աշխատակիցները, սակայն, հայտնել են, որ նա 36 տարեկան էր, Վահրամ անունով։

Առողջապահության նախարարության տվյալներով`պայթյունի հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է։ Նա նույնպես հիվանդանոցի թթվածնային կայանի աշխատակից է։ Այս պահին տուժողը բուժօգնություն է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։

Թթվածնային կայանը հիվանդանոցային մասնաշենքից ոչ այնքան հեռու է գտնվում։ Հիվանդանոցային այլ բաժանմունքներ պայթյունից չեն տուժել։

Տարածքում այս պահին աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու դեպքի վայրում քննչական գործողություններ իրականացնող քննիչները։

Այս պահի դրությամբ այլ տուժածների մասին տեղեկություններ չկան։

armeniasputnik.am