Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի գրառումը.
«Ժողովուրդ, Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայում այսօր է, Նյու Յորքի ժամանակով 20:00-ին։
Երեկվա ելույթը Նելսոն Մանդելային նվիրված միջոցառման շրջանակներում էր և իր հիմնական ելույթը չէր։ Մի խառնեք։
Ընդհանրապես, այցի հիմնական ու կարևոր հատվածը հենց հիմա է սկսվում։
ԱՄՆ նախագահի ելույթն էլ ԳԱ-ում մեկ ժամից է։
Վարչապետի բոլոր երկկողմ հանդիպումներն այսօրվանից են մեկնարկում։ Ամեն տարվա պես, մեր երկրի ղեկավարը մասնակցելու է ԱՄՆ նախագահի կողմից տրվող ընթրիքին։
Սա էլ լայվսթրիմը ամբողջ օրվա համար».