ՎԱՏԻԿԱՆ – Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խիստ զգուշացմամբ է հանդես եկել թավշյա հեղափոխության գուսան Հրագի հասցեին։ Պոնտիֆիկոսը կոչ է արել Հրագին նոր երգ չգրել ավագանու վերջին ընտրությունների թեմայով։
Երկուշաբթի օրը Պապ Ֆրացիսկոսը դիմել է ողջ հայ ժողովրդին՝ շնորհավորելով ավագանու ընտրությունների խաղաղ անցկացման կապակցությամբ։ Պապը հատկապես շեշտել է հերթական հաղթանակի կապակցությամբ Հրագի կողմից նոր երգի ստեղծման վտանգը։
«Դրան առաջին պլան կբերե՞ն բա, արա։ Տենցներին պետք ա տանել կոխել այ էն ծակի մեջ, վրչո»,- նշել է պոնտիֆիկը ՀՀ կառավարությանը ուղղած հաղորդագրության մեջ։ «Ականջներս վարի գնաց արա… էսս ինչ զզվելի տղայա»,- հավելել է որպես կանոն շատ բարեկիրթ արտահայտվող ծերուկը։
Հրագը առայժմ չի արձագանքել կոչին, սակայն Երևանում Եվրամիության պատվիրակությունը սպառնացել է սառեցնել ֆինանսական աջակցությունը ՀՀ-ին, եթե այս տարի լույս տեսնի երիտասարդ գուսանի նոր երգը։