
E! News ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավարուհի Ջուլիանա Ռանչիչի որդին խափանել է եթերը՝ ներս վազելով նկարահանման հարթակ: Ռանչիչը նորությունների թողարկում էր վարում գործընկերոջ հետ միասին, երբ նա ուշադրություն է դարձրել իրենց թիկունքում հայտնված տղայի վրա: Երեխան այնքան էր տարված խաղով, որ ուշադրություն չէր դարձնում տեսախցիկներին:
Լրագրողուհին ներողություն է խնդրել հեռուստադիտողներից եւ փորձել է որդուն դուրս բերել հարթակից, բայց նա չէր ենթարկվում և փախչում էր նրանից:
Այդ ժամանակ Ռանչիչի գործընկերը որոշել է շտկել իրադրությունը և շարունակել եթերը:
«Ես կավարտեմ, մինչ դու զբաղված ես ծնողական գործերով»,- ասել է նա: Մինչդեռ մի քանի վայրկյան անց հաղորդավարին նույնպես հարկ է եղել լքել հարթակը, որպեսզի օգնի Ռանչիչին՝ բռնելու երեխային:
View this post on Instagram