Հնարամիտ իրանցին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակները Հայաստանից Ավստրալիա առաքել. armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հնարամիտ իրանցին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակները Հայաստանից Ավստրալիա առաքել. armeniasputnik.am

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել և պարզել, որ Իրանի քաղաքացուն աջակցել է Հայաստանի քաղաքացին։

Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Իրանի քաղաքացի Ա.Ս.-ն փոստային ծառայության միջոցով թմրանյութից պատրաստված քանդակները Հայաստանից մաքսանենգ ճանապարհով փորձել է առաքել Ավստրալիա։

Պարզվել է նաև, որ վերջինիս աջակցել է ՀՀ քաղաքացի Ն.Ս.-ն։

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով (թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել այդ կանոնների պահպանության պարտականությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել նշված նյութերի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն)։