«Հայատյաց Գելֆանդը». Արմեն Հովասափյան
Advertisement 1000 x 90

«Հայատյաց Գելֆանդը». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանի հրապարակումը.

«Հայատյաց Գելֆանդը

Շարունակելով Պարվուսի թեման նշեմ, որ հենց նրա անմիջական մասնակցությամբ է, որ Լենինին Շվեյցարիայից Պետերբուրգ բերել՝ հեղափոխություն անելու, և նա է Արևմտյան Հայաստանի կորստի ամրագրման աշխատանքների երկրորդ հատվածի հեղինակը:

1917-ի մարտին Պարվուսը Վլադիմիր Լենինին և ևս 30 հեղափոխականների Շվեյցարիայից տեղափոխում է Ռուսաստան՝ սոցիալիստական հեղափոխություն իրագործելու համար: Մինչև 1917թ. հոկտեմբերը Պարվուսը մնում է Ռուսաստանում, ֆինանսավորում Լենինին և նրա խմբավորմանը: Ընդհանուր առմամբ Գերմանիան Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպման վրա ծախսում է մոտ 60 միլիոն մարկ:

Լենինն անշեղորեն հետևում էր Պարվուսի խորհուրդներին և իրագործում նրա գաղափարները: Ըստ նրանց միջև պայմանավորվածության, հեղափոխությոինց հետո Պարվուսը դառնալու էր Ռուսաստանի ֆինանսների նախարարը և ոտքի էր կանգնեցնելու Ռուսաստանի տնտեսությունը: Սակայն հեղափոխությունից մի քանի օր անց Պարվուսի մասին վարկաբեկիչ տեղեկություններ են տարածվում հեղափոխական շրջանակներում, իբր՝ Պարվուսը գործակցել է ցարական կառավարության հետ և մատնել սոցիալիստ-հեղափոխականներին: Եվ չնայած ապացույցների բացակայությանը՝ Պարվուսի հեղինակությունը հեղափոխական վերնախավում ընկնում է։ Նրա ազդեցությունը թուլանում է: Պարվուսը հեռանում է Ռուսաստանից և բնակություն հաստատում Բեռլինի մոտ գտնվող գերմանական Փիքոք (Սիրամարգ) կղզում։

Ցեղասպանության անընդհատության մեջ բոլշևիկյան Ռուսաստանի դերակատարումը, Լենին-Աթաթուրք հարաբերությունները, ամեն ինչ պտտվում են Պարվուսի շուրջ: Նա կար 1890-ին՝ Աբդուլ Համիդի ժամանակ, կար երիտթուրքերի ժամանակ ու ամբողջությամբ ֆինանսավորում էր նրանց, հովանավորում կոնկրետ նպատակներով ուղարկված հրեաներին, նա պատրաստ էր փակել Օսմանյան կայսրության բոլոր պարտքերը, պահում, զարգացնում էր երիտթուրքական կազմակերպությունը, իշխանության բերում և ամրացնում նրանց: Նույն ժամանակահատվածում ամեն ինչ անում է, որ թուրքերը լեզու գտնեն ռուսների հետ: Բայց ոչ Ռոմանովների ցարական Ռուսաստանի հետ, այլ նորերի, որոնց իշխանության է բերում՝ Լենինին, Տրոցկուն, Կամենևին, Զինովևին, Սվերդլովին և այլոց, ի դեպ նշվածներից բացի Լենինն ու Սվերդլովը ծագումով հրեաներ էին: Բելառուս չէին, լատիշ չէին, ֆինն չէին, հայ չէին, վրացի չէին, հրեա էին:

Երբ պատմության էջերը թերթում ես, ամեն տեղ դիմացդ գալիս է Պարվուսը: Դա համակարգված, ծրագրված աշխատանք էր: Եվ՝ ցեղասպանություն հայերի հանդեպ, ոչ միայն Արևմտահայաստանում, այլև Կիլիկիայում, Թրակիայում, Բութանիայում, Գամիրքում: Նրա անմիջական թեթև ձեռքով Ալեքսանդր Մանթաշյանը կորցրեց Բաքվի նավթարդյունաբերությունը, որն ամբողջովին գտնվում էր հայերի ձեռքում. նավթարդյունահանող գրեթե բոլոր ընկերությունները հայկական էին:

Հռետորական հարց է առաջանում, որտեղի՞ց ու ինչպե՞ս Կովկասում և ընդհանրապես ցարական Ռուսաստանում հայտնվեցին Ռոտշիլդները: Ալեքսանդր Մանթաշյանը՝ պրպտող, աշխատասեր, խելացի, հարուստ այդ անհատը՝ ինչպե՞ս վերացավ: Ի՞նչ եղավ հայության առևտրատնտեսական հսկայական համակարգը: Օսմանյան կայսրության տնտեսության համարյա 80 տոկոսը հայության ձեռքում էր, կապված էր Մանչեստրի, Նյու Յորքի, Փարիզի, Վենետիկի հետ: Պավրուսի ծրագրի համաձայն՝ բնաջնջվում էր ոչ միայն հայությունը ֆիզիկապես, այլև քանդվում էր առևտրատնտեսական կառույցը ծայրից ծայր:

Շարունակելի…»



Նման նյութեր