Փրկարարները երեխային դուրս են բերել վերելակից
Advertisement 1000 x 90

Փրկարարները երեխային դուրս են բերել վերելակից

Սեպտեմբերի 25-ին, ժամը 18:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 7 շենքի վերելակում երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վ. Ա.-ին (ծնված 2011 թ.) դուրս են բերել վերելակից: