«Կարևոր հանդիպում է: Երկու առաջնորդները շատ հարցեր ունեն քննարկելու». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Կարևոր հանդիպում է: Երկու առաջնորդները շատ հարցեր ունեն քննարկելու». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակումը.

Սպասվում է Փաշինյան-Ռոհանի հանդիպմանը Նյու Յորքում

Իրանցի կուրսեցիս պնդում է, որ այսօր նախատեսված է Փաշինյան Ռոհանի հանդիպումը։ Մերոնցից պաշտոնապես բան չեմ տեսել, բայց.

Կարևոր հանդիպում է: Երկու առաջնորդները շատ հարցեր ունեն քննարկելու։ Իրանի շուրջ վերջին իրադարձությունները չափազանց արագ են զարգանում։
1. Իրան-ԱՄՆ, Իրան-Իսրայել, Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները գերլարված են։
2. Թրամփի հանդիպման հրապարակային պատրաստակամությունը Ռոհանին մերժել է։
3. Ռոհանին մեծ հաշվով ԱՄՆ-ին է մեղադրել վերջին ահաբեկչական հարձակման համար։ Իսկ Թրամփը արդեն քննադատել է Իրանին ՄԱԿ-ում:
4. Ռուսաստանն ու Իրանն իրենց պատկերացումներն ունեն Սիրիայի ապագայի մասին և այդ պատկերացումները մեղմ ասած հակասում են միմյանց։
5. ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին և Իրանին՝ Ասսադին աջակցելու, հետևաբար տարածաշրջանի անկայությունան մեջ։
6. Հակառուսական և հակաիրանական սանկցիաների մի մասը հենց Սիրիայի պատճառով են մտցվել և դրանք խորանալու միտում ունեն։ Տնտեսական սանկցիաները ուզենք, չուզենք, ուղղակի, կամ անուղղակի ազդում են Երևանի վրա։ Ստեղ հարկավոր է մեխանիզմներ գտնել:
7. ԱՄՆ-ն պնդում է, որ Ասսադը պետք է գնա, իսկ ԱՄՆ-ն կմնա Սիրիայում, այնքան ժամանակ, քանի դեռ Իրանն այնտեղ է։
8. ՌԴ-ն Ս-300 է վաճառում Ասսադին։
9. Այս ֆոնին Հայաստանի ՊՆ-ն մասնագետների խումբ է գործուղում Սիրիա, կազմված բժիշկներից, հումանիտար ականազերծման մասնագետներից և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմից: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, Սիրիայի լիազորված գերատեսչությունը մեզ ներկայացրել է խնդրանք, որին մենք արձագանքել ենք։ Ըստ Տոնոյանի, մեր մասնագետների՝ Սիրիա տեղափոխման և տեղում նրանց ապահովման հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ռուսները։



Նման նյութեր