Մեր վարչապետի հայտարարություններին տեղյա՞կ են եվրոպական բարձր ատյանների պաշտոնյաները
Advertisement 1000 x 90

Մեր վարչապետի հայտարարություններին տեղյա՞կ են եվրոպական բարձր ատյանների պաշտոնյաները

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պատկերացնո՞ւմ եք, որ եթե ես, որպես ԵՊՀ դասախոս, դասախոսության ժամանակ հայտարարեմ, որ քննությանն իմ պահանջները չբավարարող ուսանողներին «փռելու եմ ասվալտին» կամ «ծեփելու եմ պատերին», ապա դրան ինչպես իրավամբ կարձագանքի հանրությունը։

Բա, եթե ես դրա իրավունքը չունեմ, միթե՞ դրա իրավունքն ունի մի ամբողջ երկրի վարչապետը․․․ Հետաքրքիր է՝ մեր վարչապետի հայտարարություններին տեղյակ են՞ եվրոպական բարձր ատյաններում նրան ողջագուրվող պաշտոնյաները․․․

Եվ առավել հետաքրքիր է՝ այդ նույն պաշտոնյաները գիտեն՞, արդյոք, թե ինչպես է այդ նույն վարչապետը հոխորտում սահմանադրական կարգը բռնի տապալելու սպառնալիքով ցրել Ազգային ժողովը․․․»։



Նման նյութեր