Ոչ մեծ չափաբաժիններով ասպիրինի օգտագործումը կարող Է օգնել բուժելու քաղցկեղային ուռուցքները: Այդ մասին հայտնել Է MedicalXpress-ը:
Կարդիֆի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են օնկոլոգիայի տարբեր տեսակներով 520 հազար պացիենտների հիվանդության պատմությունները. ընդ որում՝ նրանց մոտավորապես կեսը հիվանդ Է եղել աղիների, կաթնագեղձի կամ շագանակագեղձի քաղցկեղով: Պարզվել Է, որ պատրաստուկի ընդունումը պացիենտների մահացությունը նվազեցրել Է 20-30 տոկոսով, ինչպես նաեւ զգալիորեն նվազեցրել Է այլ օրգաններ քաղցկեղային բջիջների տարածվելու հավանականությունը:
Նշվում Է, որ ասպիրինի դրական ազդեցություն Է դիտվել օնկոլոգիայի ինչպես ավելի տարածված, այնպես Էլ հազվադեպ տեսակների դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: