Քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՄԳԻՄՕ-ում ժամանակակից ԶԼՄ-ի համակարգում քաղաքական իմաստների փոխակերպմանը նվիրված ինտենսիվ դասընթաց կկարդա, հաղորդում է համալսարանի կայքը: Դասախոսությունները նախատեսված են Միջազգային ժուռնալիստիկա ֆակուլտետի մագիստրոսների համար՝ «Նոր մեդիա և ռազմավարական հաղորդակցություններ» և «Միջազգային ժուռնալիստիկա» ծրագրերով:
Պրոֆեսոր Սողոմոնյանը ՄԳԻՄՕ-ում առաջինը անգամ չէ, որ հանդես է գալիս. այսպես, մասնավորապես 2009 թվականի հոկտեմբերին Վիկտոր Էռնեստովիչը համալսարանում ներկայացրեց իր «Նախագահի մամուլի քարտուղարը» գիրքը, իսկ 2010 թվականի ապրիլին նա Միջազգային ժուռնալիստիկա ֆակուլտետի ուսանողների համար «Մամուլի ծառայության և պետության ղեկավարի մամուլի քարտուղարի աշխատանքը» թեմայով հատուկ դասընթաց կարդաց:
Ներկայիս դասընթացի շրջանակներում Սողոմոնյանը մտադիր է անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են ժամանակակից աշխարհում հաղորդակցության համակարգերի փոխակերպումը, «Կապի միջոցներին հասանելիություն ունեցող արտոնյալ հեղինակի» և «պասիվ հասցեատիրոջ» միջև տարբերության անհետացումը: Հեղինակը կվերլուծի և կցուցադրի վերջին տասը տարիների ընթացքում քաղաքական դիսկուրսի էական բնութագրիչների և «սպառողների» կողմից սեմիոզիսի քաղաքական իմաստների զգալի փոփոխությունները, կներկայացնի «նախաժամանակակից» հասարակության քաղաքականության կոգնիտիվ մեխանիզմները և արդիական քաղաքական գործընթացին զուգընթանց նրանց համահարաբերակցությունը, կպատմի ժամանակակից մարդու, որը գտնվում է զանգվածային մշակույթի ստեղծագործությունների հերոսների և սյուժերների աննախադեպ ուժեղ ազդեցության տակ, սոցիալական գործողություններում միմետիկ բաղադրիչի ավելացման մասին: