Ինչի համար է անհրաժեշտ նոութբուքերի Fn կոճակը
Advertisement 1000 x 90

Ինչի համար է անհրաժեշտ նոութբուքերի Fn կոճակը

Ժամանակակից աշխարհում շատերն են օգտվում նոութբուքերից, ինչը զարմանալի չէ։ Նոութբուքն օգտագործելը հարմարավետ է դարձնում ոչ միայն այն տեղաշարժելու հնարավորությունը։ Ամբողջ համակարգը կառուցված է այնպես, որ հեշտացնի ձեր կյանքը։ Դրա համար գոյություն ունեն հատուկ կոճակներ, որոնցից մեկը Fn կոճակն է։  Առավել հաճախ այն գտնվում է ստեղնաշարի ներքևի ձախ հատվածում։ Այն գտնվում է Ctrl կոճակից կա՛մ աջ, կա՛մ ձախ։ Հաճախ այն առանձնացնում են տարբեր գույներով՝ կապույտ կամ կարմիր։

Այս կոճակի անվանումն առաջացել է «function» (գործողություն) բառի առաջին երկու ձայնավորներից։ Իրականում այս կոճակը պատասխանատու է բազմաթիվ գործողությունների համար, որոնք կարող են տարբերվել՝ կախված նոութբուքի ապրանքանիշից։

Օրինակ, Lenovo ապրանքանիշի նոութքուբերի դեպքում կարելի է օգտագործել հետևյալ կոմբինացիաները։

  1. Fn+F1- համակարգիչն անցնում է քնի ռեժիմի
  2. Fn+F2 – մոնիտորի միացում կամ անջատում
  3. Fn+F3 – դիսփլեյի փոխանցում միացված մոնիտորին կամ պրոյեկտորին
  4. Fn+F4 – մոնիտորի մեծացում
  5. Fn+F5 – կապի անլար միջոցների միացում
  6. Fn+F6 – մկնիկի միացում կամ անջատում
  7. Fn+F9, Fn+F10, Fn+F11, Fn+F12- աշխատանք մեդիափլեյերի հետ
  8. Fn+Home – մեդիաֆայլի դադար
  9. Fn+Insert – Scroll Lock-ի միացում կամ անջատում
  10. Fn+ ներքև կամ վերև ուղղված սլաք – մոնիտորի պայծառության մեծացում կամ փոքրացում
  11. Fn+ աջ կամ ձախ ուղղված սլաք – մեդիափլեյերի ձայնի բարձրացում կամ իջեցում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

marketium.ru