Սա պետություն է, դուքյան չէ, ու Ռոբսոններից մինչև Մխիթարյան պիտի ենթարկվեն նրա օրենքներին. Մարինե Մանուչարյան
Advertisement 1000 x 90

Սա պետություն է, դուքյան չէ, ու Ռոբսոններից մինչև Մխիթարյան պիտի ենթարկվեն նրա օրենքներին. Մարինե Մանուչարյան

«Դիվանագիտական անձնագրերը հավաքել են բոլորից, հոգևորականներից մինչև սպորտսմեններ ու նախկին վարչապետներ։ Իրականում դրանք ժամանակին ինչ որ առումով բարի կամքի դրսևորման պես մի բանա եղել, որի անհրաժեշտության մասին դեռ երկար կարելի է բանավիճել։

Եթե որևէ մեկը իր գործունեության ընթացքում այնպիսի առաքելություն է իրականացնում, որը բնույթով պետության ներկայացուչցություն է ենթադրում, ապա կարող է դիմել ու ստանալ դիվ. անձնագիր։ Իսկ մարդիկ, ովքեր պետություն կամ պետական առաքելություն չեն ներկայացնում, անձնագրի կարիքը չունեն, ինչքան էլ դա չբխի մեր՝ «սաղի լավը ուզող» հանրության սրտից։

Սա պետություն է, դուքյան չէ, ու Ռոբսոններից մինչև Մխիթարյան պիտի ենթարկվեն նրա օրենքներին։ Ու որևէ սարսափելի բան դրա մեջ չկա։ Այդ անձնագրով կատարված յուրաքանչյուր զանցանք, կամ արտաքին օրակարգին դեմ գնացող արարք վնասում է ՀՀ իմիջին իր՝ օտարերկրյա գործընկերների մոտ, իսկ ԱԳՆ չպիտի բանուգործը թողի ու արդարանա էդ անհատների գործողությունների համար։

#օրենքի_գերակայություն»,- իր էջում գրել է Մարինե Մանուչարյանը:



Նման նյութեր