«Իրոք, մեր երկիրը կառավարվում է բացառապես առաջին դեմքի մակարդակով, քանի որ կադրային լուրջ խնդիրները հանգեցրել են դրան։ Նույնիսկ պետական կառույցից աշխատողին հեռացնելու գործընթացը լուծում է գտնում երկրի առաջին տիկնոջ միջամտությամբ, քանի որ այսքան ժամանակի ընթացքում միայն Աննա Հակոբյանն է, որ կոնկրետ քայլ է կատարում լարված իրավիճակը մեղմելու համար։
Ախր, չի կարելի ամենահասարակ հարցերը դարձնել թիվ մեկ թեմա ու սպասել վարչապետի, վարչապետի կնոջ կամ այլ որևէ այլ կառույցի ղեկավարի արձագանքին։ Մարդ եք աշխատանքից ազատում, բարի եղեք տեր լինել ձեր որոշմանը։
Թե չէ սենց Փաշինյանը ու իր ընտանիքը, եթե մեջտեղից էլ կիսվեն ձեր բոլորիդ աշխատանքը չեն կարողանալու անեն։ Վերջում թղթապանակները ձեռքներդ են տալու ու աշխատասենյակի բանալին խլեն ձեռներիցդ՝ մնաք դրսում», – ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտ Ասատրյանը։