Արեգ Բարսեղյանի հրապարակումը
2008-ի փետրվարին հանրահավաքասեր մասսային չէր հետաքրքրում Մանվել Գրիգորյանի անցյալը։ Բոլորը մոռացել էին այն, ինչ շատ լավ գիտեին Մանվելի մասին։ Մոռացել էին, ավելի ճիշտ մոռանալու էին տվել, որովհետև Մանվելը միացել էր լտպ-ին։ Երբ Ազատության հրապարակում բոլորը վանկարկում էին լտպ-ի նավոդկով Մա՜ն-վել Մա՜ն-վել, չէին հիշում, որ դա նույն Մանվելն ա, որ Էջմիածինը վախի մթնոլորտի մեջ ա պահում, չէին հիշում, որ դա նույն Կռազ քշող թալանչի Մանվելն ա։ Ով ի դեպ ՄԵԾ ներդրում ա ունեցել որպես դաշտային հրամանատար Մարտակերտի ազատագրման գործում։
Էն նույն մարդիկ, ովքեր ջանասիրաբար Մա՜ն-վել Մա՜ն-վել էին վանկարկում լևոն պապիի հանրահավաքներին, հիմա շատ պատահաբար հիշեցին, որ Մանվելն Էջմիածինը վախի մթնոլորտում ա պահում, որ Մանվելը ժամմանակին թալանել ա, ծեծել ա, ջարդել ա։
Համաձայն եմ, Մանվելը ոչ էն ժամանակ էր սիրելու բան, ոչ էլ հիմա, բայց մի հատ ԱԱԾ-ին կամ ՀՔԾ-ին հարցում կուղարկե՞ք, մի հատ թող պարզաբանեն, թե հիմա Մանվելի վրա ի՞նչ մեղադրանք կա։ Մի հատ ՊՆ էլ հարցում ուղարկեք, թող մի անգամ էլ պարզաբանեն, որ էդ տուշոնկեքը օրենքով ԵԿՄ-ին հատկացված սնունդն ա, որ էն ՈՒԱԶ-ները հենց ԵԿՄ-ի անունով էին Ռուսաստանից ուղարկել։ Թե չէ էդ տուշոնկայի էֆեկտը մնաց, բայց տենց էլ մեղադրանք ոնց որ թե չի առաջադրվել էդ մասով։