Նարե Գրիգորյանի հրապարակումը.
ՍԹԱՓՎԵԼՈՒ ԿՈՉ .
Ուրեմն, ինչքան ես ուզում եմ այս իմ վերջին օրերի թեման փակել՝ չի ստացվում… Պարզվում է՝ մեր և ձեր կողմից հարգված Էդուարդ Աղաջանյանը Թերթ.am-ին ծավալուն հարցազրույց է տվել իմ մասին, որում ոչ դես, ոչ դեն՝ հայտարարել է, թե ես պարբերաբար ուշացել եմ աշխատանքից, և եղել են օրեր, որ ներկայացել եմ 13:00-ին:
Ես չգիտեմ՝ ինչ սարքավորումներ է նա շենքում ստուգել, ինչ է դրանցում փոփոխել, կեղծել, բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ «ուշացումների» մասին նրա ասածը ԼԿՏԻ ՍՈՒՏ Է: Ստում է կառավարության ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ՝ բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյան:
Ես չեմ հասկանում, պարոն Աղաջանյան, Դուք ոնց եք Ձեր գլուխը գիշերը դնում բարձին ու քնում: Ախր ես Ձեզ լավ մարդ էի համարում, և այդ մասին նույնիսկ Ձեր ծննդյան օրվա բացիկում էի գրել…
Գուցե վաղն էլ ուրիշ մեղքերի մե°ջ ինձ մեղադրեք, չէ որ ժողովրդի ասած, քարն էլ է Ձեր ձեռքը, պոպոքն էլ:
Նիկոլ Փաշինյան, Դուք ում եք հավատալու՝ Աղաջանյանին, թե ինձ: Իհարկե, Աղաջանյանին, Ձեր ընկերը նա է, և ոչ թե ես:
ԱՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ վստահված է մի ամբողջ երկիր, այդ երկրի անվտանգությունը…
ԱՅՍ մարդիկ պիտի գործակցեն այլ երկրների հետ, բանակցեն Ադրբեջանի հետ, պաշտպանեն Արցախի շահերը, պայքարեն կոռուպցիայի դեմ, բարձրացնեն ժողովրդի կենսամակարդակը…
Ուշքի եկեք, ժողովուրդ, ես տեսել եմ սրանց իրական դեմքը, սթափվեք, խնդրում եմ, վաղն ուշ կլինի…